ԳԴՀ-ի կառավարությունը որոշում Է ընդունել արգելել օտարերկրյա քաղաքական գործիչներին՝ նախընտրական քարոզչություն անցկացնել Գերմանիայում՝ Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն շրջաբերական է ուղարկել Բեռլինում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին: Նա ճշտել Է, որ արգելքը տարածվում Է ԵՄ-ի մեջ չմտնող երկրներից քաղաքական գործիչների ելույթների վրա, եթե տեղի են ունենում երկրում քվեարկության անցկացումից երեք ամսից պակաս ժամանակ առաջ:
Բեռլինը միանշանակ չի վերաբերվում երկրում Թուրքիայի քաղաքական գործիչների հրապարակային ելույթներին: Գարնանը չեղյալ են հայտարարվել երկու միջոցառում՝ Թուրքիայի նախարարների մասնակցությամբ, որոնք պատրաստվում Էին քարոզել Էրդողանի սահմանադրական բարեփոխման օգտին: Դիտորդները պնդում էին, որ ԳԴՀ-ում չէին ցանկանում այլ երկրի ղեկավարության ներկայացուցիչներին հարթակ տրամադրել պետական քարոզչության համար:
Մերժման պաշտոնական տարբերակները հիմնավորվում էին նրանով, որ կազմակերպիչները չեն կարող ապահովել միջոցառումների մասնակիցների անվտանգությունը: Համանման արգելքներ հետևեցին եվրոպական այլ երկրներից:
Դրանից հետո լարվածության հերթական փուլն սկսվեց Բեռլինի և ԵՄ-ի այլ պետությունների կառավարությունների հետ Անկարայի հարաբերություններում: Թուրքիայում Եվրոպային մեղադրեցին «նացիստական մեթոդների» կիրառման համար: Գերմանիայում բնակվում են Թուրքիայից շուրջ 1,5 մլն սերվածներ:
Հանրաքվեին նրանց մոտավորապես երկու երրորդը քվեարկեց հաջակցություն Էրդողանի բարեփոխման: